Գլխավոր / Հայաստան / Կրեմլի «Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի գերեզմանափորն է մինչ այսօր

Կրեմլի «Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի գերեզմանափորն է մինչ այսօր

Ղարաբաղյան շարժումով մենք դարձանք Հայաստանի անկախացման և պետականության կայացման` մեզ ընձեռնված հնարավորությունների գերեզմանփորը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:

– Կրեմլի կողմից սերտիֆիկացված «Ղարաբաղ» կոմիտեի ներդրումը մեր անկախության և պետականության հնարավորությունների հենց մեկնարկում` ծրագրավորված արգելափակեց այդ գերեզմանը շրջանցելու հայաստանյան եղած ռեսուրսն ու ջանքերը:

Այսօր, երկու տասնամյակ անց, ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի, մենք այլևս այդ ռեսուրսը չունենք, ապագաղութականացման և անկախացման ջանքերի ռեսուրսը չունենք, որովհետև, այսօր, ֆորմալ առումով մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք և հաշտվել ենք այս ինքնախաբեությանը:

Այսօր, սկսած 80-ականների վերջից, Հայաստանում իշխանության լծակները, անկախության գերեզմանապահի ձևով ու բովանդակությամբ` դեռևս պատկանում են կրեմլյան «Ղարաբաղ» կոմիտեին, «Ղարաբաղ» կոմիտեի տարբեր ստորաբաժանումներին` իշխանություն-ընդդիմություն դուետին և սրանց սպասարկող հասարակական կառույցներին ու լրատվամիջոցներին: Այս ժանտախտն ու խնջույքը շարունակվելու է այնքան, որքան կբավարարեն մսխելու ռեսուրսները` ուղիղ համեմատականով կապված Կրեմլի տրամադրություններին ու ծրագրերին կամ, մինչև չուշացող այն պահը, երբ Հայաստանում կսկսվի լյուստրացիայի գործողությունը` կհրապարակվի գործակալների ցանկը:

Իսկ ինչ վերաբերում է «տոն» որակումով քսանամյա տարելիցին ու համապատասխան տոնակատարություններին, ոմանց համար սա ինքնախաբեության մխիթարանք է, թշվառության հասած վիճակի արդարացում, իսկ կրեմլյան գործակալների համար` տերերին հաճոյանալու հերթական առիթ ու անձնական կարողությունների շքահանդես:

Իսկ տարելիցի առիթով մաղթանքս` պատերազմի մեջ ներքաշված մարդկանց ինքնախաբեության հաղթահարումն է, Հայաստանի ապագաղութականացման ջանքերի վերականգնման կամքն ու կորովը:

լուսանկարը` http://jamanakimitk.blogspot.com

Tekali Taxi