Գլխավոր / Հայաստան / Մայիսին կորած գերմանական կովին գտել են

Մայիսին կորած գերմանական կովին գտել են

2011 թվականի մայիսին ագարակից փախած գերմանացի Իվոնա կովին հաջողվել է բռնել, գրում է The Local-ը:

Կովին հայտնաբերել են հինգշաբթի` սեպտեմբերի 1-ին, արոտավայրից մոտ 6 կմ հեռավորության վրա: Հենց այդ արտովայրից նա փախել էր մոտ երեք ամիս առաջ:

Որոշ տեղեկությունների համաձայն, Իվոնային հոգնեցրել է մենակությունը, արդյունքում նա մոտեցել է արոտավայրին, որտեղ այլ կովեր էին արածում: Հենց այնեղ էլ հայտնաբերվել է կենդանին:

Իվոնան փախել էր ագարակից 2011 թվականի մայիսի 24-ին` սպանդարան ուղարկվելուց մի քանի օր առաջ: Կովին փորձել են տարբեր միջոցներով գտնել: Մասնավորապես, նրան ուղղաթիռով են փնտրել: Բացի դա, գերմանական Bild պարբերականը 10 հազար եվրոյի պարգևատրում էր խոստացել կովին գտնողին:

Tekali Taxi