Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում Հայաստանի դեսպանը մերժե՞լ է Ղարաբաղի ԱԳՆ-ի առաջարկը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը մերժե՞լ է Ղարաբաղի ԱԳՆ-ի առաջարկը

Հուլիսի 17-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Գեորգի Պետրոսյանին առայսօր փոխարինող չի նշանակվել:

Մոտ երկու ամիս է` արտգործնախարարի պաշտոնակատարն է ԱԳ նախարարի տեղակալներից մեկը` Վասիլի Աթաջանյանը:

«Հայկական ժամանակը» գրում է, որ ԼՂՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուների թվում սկսբում նշվում էր ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը: Նաև խոսակցություններ կային նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի, ինչպես նաև արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի նշանակման վերաբերյալ:

Թերթի տեղեկություններով` ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնի համար Ստեփանակերտ էր հրավիրվել Արցախի ԱԺ նախկին նախագահ, այժմ` Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը:


Լուսանկարը` regnum.ru-ից

Tekali Taxi