Home / Հայաստան / Բրիտանիայում նոր անկարգություններ են ակնկալվում

Բրիտանիայում նոր անկարգություններ են ակնկալվում

Օգոստոսի սկզբին բրիտանական քաղաքները ցնցած անկարգությունները կարող են կրկնվել: Ինչպես հայտնում է Sky հեռուստաալիքը, լոնդոնյան ոստիկանությունը պարզել է, որ տեղի խմբավորումները հրազեն են նախապատրաստում:

Առայժմ խոսքը գնում է բրիտանական փոքր քաղաքների ոչ մեծ պահեստների մասին: Ըստ Sky-ի` զենքի մասին տեղեկություններ են եկել SMS հաղորդագրության միջոցով անանուն բաժանորդից: Նշված հասցեով մեկնած ոստիկանությունը հրացաններով պայուսակներ է գտել:

Իրավապահ մարմիններում նաև դրական կողմ են տեսնում ստեղծված իրավիճակի մեջ: Իրավապահ Տերեզա Բրինի խոսքով` ստացված հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ մարդկանց մեջ ոստիկանության հանդեպ հավատը դեռ պահպանվել է:

Հիշեցնենք, որ անհանգստությունները սկիզբ էին առել 2011-ի օգոստոսի 6-ի ուշ երեկոյան Լոնդոնի Տոտենհեմ շրջանում, որտեղ հինգշաբթի ոստիկանը կրակել էր տեղի բնակչի վրա: 29-ամյա Մարկ Դագանը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել:

Tekali Taxi