Գլխավոր / Հայաստան / Թուրքիա ժամանած իսրայելցիներից խլել են անձնագրերը

Թուրքիա ժամանած իսրայելցիներից խլել են անձնագրերը

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Ստամբուլ ժամանած իսրայելցիները ձերբակալվել են տեղի ոստիկանության կողմից:

Ուղևորները Թուրքիա են ժամանել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթով և հենց ինքնաթիռի շարժասանդուղքից տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք:

Եղած տեղեկությունների համաձայն` թուրքական իշխանությունները վերցրել են իսրայելցիների անձնագրերը և հարցաքննություն են անցկացնում ուղևորներից յուրաքանչյուրի հետ:

Իսրայելցիները հայտնել են Ynet գործակալությանը, որ ոստիկանության բաժանմունքում իրականացված հարցաքննության և իրերի զննման ընթացքում նրանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «թուրք ոստիկաններն իրենք չգիտեն, թե ինչ են ուզում» և, «անկասկած, այդ ամենը դիտավորյալ էր կազմակերպված, որպեսզի մեզ մոտ բացասական էմոցիաներ առաջանային»:

Tekali Taxi