Գլխավոր / Հայաստան / Հայրը սպառնում է պայթեցնել աղջկան և թքում է դատավորի կեղծամին (ՖՈՏՈ)

Հայրը սպառնում է պայթեցնել աղջկան և թքում է դատավորի կեղծամին (ՖՈՏՈ)

Սիդնեյի մերձակա Պարամատա քաղաքում շարունակվում է դիմադրությունը ոստիկանության և 50-ամյա տղամարդու միջև, ով, պատսպարվելով փաստաբանական գրասենյակում, սպառնում է պայթեցնել սեփական դստերը: Շրջանի բոլոր հաստատություններից, այդ թվում` հենց ընտանեկան դատարանի շենքից, բոլորը տարհանվել են:

Երեխային պատանդ վերցրած տղամարդու պահանջները դեռևս հայտնի չեն, սակայան ոստիկանությունը պնդում է, որ «դրանք կապված չեն երեխայի իրավունքների հետ»: Ոստիկանների խոսքով`«աղջիկն իրեն լավ է զգում, եթե, իհարկե, նման իրավիճակում կարելի է լավ զգալ»: Հայրը կոտրել է գրասենյակի պատուհանը և մատներով տարբեր նշաններ է ցույց տալիս, ինչպես, օրինակ` հաղթանակի, պարտության: Սկզբում նա գլխին է դրել դատավորական կեղծամը, այնուհետև հանել այն և թքել վրան: Ընտանեկան դատարանի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակվողը երբեք օրենքի հետ խնդիրներ չի ունեցել, հայտնում է  Mignews-ը:

Tekali Taxi