Գլխավոր / Հայաստան / Վրաստանում համբուրվող միասեռականներին կապել ու գետն են նետել

Վրաստանում համբուրվող միասեռականներին կապել ու գետն են նետել

Չեչնիայի սահմանակից վրացական լեռնային Օմալո գյուղում տեղի բնակիչները ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև գետը նետել երեք գերմանացի զբոսաշրջիկների, երբ պարզվել է, որ նրանք միասեռական են:

Թբիլիսիից Օմալո ժամանած գերմանացի զբոսաշրջիներին տեղի ռեստորանում հրավիրել են ընկերակցել իրենց:

Վրացական ավանդական կենացներից հետո, այդ թվում` սիրուն նվիրված, գերմանացի հյուրերը սկսել են համբուրել միմյանց շուրթերը: Ներկաները, չհասկանալով հյուրերի դրսևորումները, իրենց վիրավորված են զգացել: Սկզբում ծեծի են ենթարկել գեյ երիտասարդներին, իսկ այնուհետև, կապելով նրանց ձեռքերը և ոտքերը, նետել են գետը: Կապկպված զբոսաշրջիկներին գետից հանել են տեղաբնակները:

Կախետիի տեղեկատվական կենտրոնի համաձայն` միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ գերմանացի զբոսաշրջիկները անհապաղ լքել են Վրաստանը և բողոք չեն ներկայացրել ոչ վրացական ոստիկանություն, ոչ էլ Գերմանիայի դեսպանատուն:

Tekali Taxi