Գլխավոր / Հայաստան / ՊՆ-ն տեղյակ էր զինծառայողի խելագարության մասին. Իրավապաշտպանները գրել են նախարարին

ՊՆ-ն տեղյակ էր զինծառայողի խելագարության մասին. Իրավապաշտպանները գրել են նախարարին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել Ասկերանի զորամասում ծառայող Հովհաննես Վարդանյանի խելագարության մասին, սակայն չի հրապարակել այդ տեղեկությունը:

Այս մասին վկայում է Հելսինկյան ասոցիցիա իրավապաշտպան կազմակերպության կողմից Epress.am-ին տրամադրած օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախարարին հղած դիմումը, որում անդրադարձ է կատարվում է Հովհաննես Վարդանյանի դեպքին:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը դիմումի մեջ ներկայացնում է դեպքի մանրամասները` նշելով, որ Հովհաննես Վարդանյանը 03.08.2011-ին անցել է ռազմաբժշկական փորձաքննությունը և, համաձայն ՀՀ ՊՆ N 175 հրամանի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Դանիելյանը նշում է, որ այժմ Հովհաննես Վարդանյանը գտնվում է Նորքի հոգեբուժական կլինիկայում, և մինչ այժմ Պաշտապանության նախարարությունը չի տվել հստակ պատասխան, թե որն է նրա այդ վիճակում հայտնվելու պատճառը:

Հելսինկյան ասոցիացիան խնդրել է ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնարարել պատկան մարմիններին կատարել քննություն պարզելու համար Վարդան Վարդանյանի (տղայի հայրը – խմբ.) հայտնած տեղեկությունները, պարզել մեղավոր անձանց շրջանակը և վերջիններիս ենթարկել համախատասխան պատասխանատվության, ինչպես նաև տրամադրել Հովհաննես Վարդանյանի զինկոմիսարիատում անձնական գործերի պատճեները` վերջինիս իրավունքները պաշտպանելու համար:

Tekali Taxi