Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանին շնորհակալություն են հայտնում Աշոտի համար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանին շնորհակալություն են հայտնում Աշոտի համար

Օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում տեղի ունեցած Երիտասարդական ֆորումի ռուսաստանյան մասնակիցները տեսանյութ են նկարահանել ոմն Աշոտի որոնումների մասին: 6 րոպեների ընթացքում տեսախցիկով զինված երիտասարդները շրջում են «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցային համալիրի տարածքով  և բոլորին հարցնում են, թե արդյոք նրանք չգիտեն Աշոտի գտնվելու վայրը:

Տեսանյութի վերջում երիտասարդների որոնումները հաջողությամբ են պսակվում: Ձիու մոտ կանգնած տեղաբնակ երիտասարդը խոստովանում է, որ Աշոտն ինքն է: Այդ ժամանակ «երջանկացած» երիտասարդները նետվում են ֆիլմի «հերոս» Աշոտի վրա և բղավում . «Մեր եղբայր Աշոտ: Մենք գտանք Աշոտին: Հայաստան: Մեր առաքելությունը իրականացած է: Շնորհակալություն Գագիկ Նիկոլաևիչ: Ուռաաա~:

Նշենք, որ երիտասարդական ֆորումի նախաձեռնությունը պատկանում է խոշոր գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ  Ծառուկյանին: Հյուրանոցային համալիրը, որտեղ կազմակերպվել էր ֆորումը, նույնպես պատկանում է Ծառուկյանին:

Tekali Taxi