Գլխավոր / Հայաստան / Եգիպտացի ոստիկաններին չե՞ն հրամայել կրակել ցուցարարների վրա

Եգիպտացի ոստիկաններին չե՞ն հրամայել կրակել ցուցարարների վրա

Եգիպտացի ոստիկանները 2011 թվականի հունվարից մինչ մարտ տևած բողոքի ակցիայի մասնակիցների դեմ զենք կիրառելու հրահանգ չեն ստացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը` հղում կատարելով նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և Ներքին հործերի նախարար Հաբիբա ալ-Ադլիի գործով դատական լսումների ժամանակ հնչեցված ոստիկանության պաշտոնյայի խոսքերին:

Մուբարաքի և ալ-Ադլիի հանդեպ առաջադրված մեղադրանքներից մեկը կայանում է նրանում, որ նրանք արտոնել են ոստիկանության կողմից ցուցարարների դեմ մարտական փամփուշտների օգտագործումը: «Ոստիկանությունում ծառայելու 30 տարիների ընթացքում  ես երբեք ցուցարարների վրա մարտական փամփուշտներից կրակելու հրաման չեմ ստացել»,- հայտարարել է դատական նիստի ժամանակ որպես վկա հանդես եկող 54-ամյա գեներալ Հուսեյն Սայիդ Մոհամեդ Մուրսին:

Մուրսիի խոսքով` ոստիկանության աշխատակիցներին հրահանգ է տրվել թույլ չտալ ցուցարարներին մտնել Թահրիր հրապարակ: Միաժամանակ, ցուցարարների առաջընթացի կասեցման միջոցները չեն  հստակեցվել, ոստիկաններին հրահանգել են գործել ըստ իրադրության:

Tekali Taxi