Գլխավոր / Հայաստան / Թուրքիան ռազմական դաշինք կկնքի Եգիպտոսի հետ

Թուրքիան ռազմական դաշինք կկնքի Եգիպտոսի հետ

Թուրքիան մտադիր է ռազմական համաձայնագիր կնքել Եգիպտոսի հետ:  Ակնկալվում է, որ երկու երկրների միջև համապատասխան որոշումը կստորագրվի թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Կահիրե կատարելիք այցի ժամանակ` սեպտեմբերի 12-ին:

Իսրայելական «Հաարեց» պարբերականի տեղեկությունների համաձայն, թուրքական կառավարության ղեկավարը 15 տարվա մեջ առաջին անգամ Եգիպտոս կայցելի: Ավելի վաղ, երբ Աֆրիկական միության ղեկավարն էր Հոսնի Մուբարաքը, Եգիպտոսը Թուրքիայի մեջ իր հակառակորդին էր տեսնում, որը կարող էր մերձավոր արևելքի տարածաշրջանի և արաբական երկրների վրա իր ազդեցությունը տարածել: Եգիպտոսի ներկայիս ղեկավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ տնտեսական և ռազմական հարաբերություններ զարգացնել:

Ինչպես նշվում է, Թուրքիան Եգիպտոսի հետ ռազմական համագործակցությունը չի դիտարկում որպես Իսրայելի նկատմամբ «վրեժ»: Այդուհանդերձ, Էրդողանը ավելի վաղ հասկացրել է, որ խիստ դիրքորոշում է զբաղեցնում Իսրայելի նկատմամբ: Այսպես, սեպտեմբերի սկզբին Թուրքիան հայտարարեց Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին, իսկ օրեր առաջ Ստամբուլ ժամանած իսրայելցիները ստիպված են եղել ոստիկանության բաժանմունքում զննում անցնել և տարբեր բնույթի հարցերի պատասխանել:

Tekali Taxi