Գլխավոր / Հայաստան / Հայաստանը սպասում է երաշխիքների. «Եվրատեսիլը» կարող է տեղափոխվել Բաքվից

Հայաստանը սպասում է երաշխիքների. «Եվրատեսիլը» կարող է տեղափոխվել Բաքվից

«Եվրատեսիլ-2012»-ի անցկացման վայրի հետ կապված խնդիրներ կան, քննարկվում են պահեստային տարբերակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ու անդրադարձել «Եվրատեսիլ»-ին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին:

«Չմոռանանք, որ հաջորդ տարի, այսինքն` այս եթերաշրջանի ընթացքում, հաջորդ տարվա մայիսին Բաքվում կայանալու է Եվրատեսիլը,  և մենք պետք է այս հարցում փորձենք կողմնորոշվել»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով` այս պահին Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ փորձում է Ադրբեջանից ստանալ այն բոլոր երաշխիքները, որ անհրաժեշտ կլինեն Հայաստանի պատվիրակության համար:

«Մեր պատվիրակությունը պնդել է, որ մեզ տրվեն հենց Եվրոպական հեռարձակողների երաշխիքներ: Մենք հիմա այդ երաշխիքների ապահովման փուլում ենք, մինչև դեկտեմբեր Ժնևում կայանալիք ժողովը, հնարավոր է, ստնանք այդ երաշխիքները: Սակայն Բաքվում կան մի շարք այլ խնդիրներ, ոչ Հայաստանի մասնակցության հետ կապված»,- նշել է Հարությունյանն ու հույս հայտնել, որ Ադրբջանն ի վիճակի կլինի անցկացնել «Եվրատեսիլը» և որոշում չի ընդունվի, որ այն տեղափոխվի այլ տեղ:

«Բայց կարող եմ ասել, որ նաև պահեստային տարբերակներ քննարկվում են»,- եզրափակել է Հարությունյանը:

Tekali Taxi