Գլխավոր / Հայաստան / Google-ի փոխնախագահին սպառնալիքներով 20000 հաղորդագրություն են ուղարկել

Google-ի փոխնախագահին սպառնալիքներով 20000 հաղորդագրություն են ուղարկել

ԱՄՆ Դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել  ամերիկյան Սան-Անտոնիո քաղաքի բնակչի դեմ, ում կասկածում են Google-ի գլխավոր մենեջերի կյանքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու մեջ, հայտնում է Associated Press-ը:

Համաձայն դատական արձանագրության` 27-ամյա Գրեգորի Կալվին Քինգը սպառնալիքներ պարունակող ավելի քան 20000 հաղորդագրություն է ուղարկել Twitter-ի միջոցով Google-ի փոխնախագահ Մարիդ Մեյերին:

Տղամարդու նման ագրեսիվ պահվածքի դրդապատճառներն անհայտ են: Քինգի և Google-ի փոխնախագահի միջև որևէ կապ չկա: Քինգը ձերբակալվել է օգոստոսին Տեխասի տարածքում և տեղափոխվել Սան-Ֆրանցիսկոյի դատարան: Եթե տղամարդուն մեղավոր ճանաչեն, նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպասվում:

Մայերն առաջին կինն էր, ով աշխատանքի էր ընդունվել տվյալ կազմակերպություն:

Tekali Taxi