Գլխավոր / Հայաստան / Որոնք են աշխարհի «ամենաթույն» ազգերը

Որոնք են աշխարհի «ամենաթույն» ազգերը

Badoo սոցիալական կայքի օգտատերերի կարծիքով` աշխարհի «ամենաթույն» ազգի ներկայացուցիչները ամերիկացիներն են:

Ինչպես պարզաբանել է Badoo-ի մարքեթինգի գծով տնօրենը, ԱՄՆ-ն կարող է «գլուխ գովել» իր «ամենաթույն» նախագահով, ռեփերներ Jay-Z-ով և Սնուփ-Դոգով, ինչպես նաև տեխնիկայի աշխարհի ամենաթույն դեմքով` Սթիվ Ջոբսով (Apple ընկերության հիմնադիր – խմբ.):

15 երկրների մոտ 30000 օգտատերերի շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ բրազիլացիների համարվում են ամենաթույն ազգը լատինոամերիկացիների մեջ, իսկ նույն պատվին եվրոպայում արժանացել են իսպանացիները:

Արդյունքների համաձայն` իտալացիներն ավելի «թույն» ազգ են, քան ֆրանսիացիները, իսկ նրանք էլ, իրենց հերթին, շատ ավելի «թույն» ժողովուրդ են, քան բրիտանացիները: Լավագույն տասնյակը եզրափակում են ռուսները:

«Ամենաթույն» ազգերի վարկանշային աղյուսակի հետնապահներն են լեհերը, թուրքերը, կանադացիները և գերմանացիները, իսկ ամենավերջին տեղում են բելգիացիները:

Tekali Taxi