Գլխավոր / Հայաստան / «Սևազգեստ բանակ»-ը նախագահականի մոտ վանկարկել է «մարդասպան» (թարմացված)

«Սևազգեստ բանակ»-ը նախագահականի մոտ վանկարկել է «մարդասպան» (թարմացված)

Այսօր ժամը 10:30-ին «Սևազգեստ բանակ»-ը, որը ձևավորվել է Հայաստանի զինված ուժերում տարիների ընթացքում ոչ պատերազմական պայմաններում մահացած զինվորների հարազատներից և ծնողներից, Հանրապետության հրապարակից երթ է սկսել: Զոհվածների ծնողներին աջակցող քաղաքացիները երթով հասել են Բաղրամյան փողոց` ՀՀ նախագահի նստավայր:

Epress.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մոտ 100 քաղաքացիներ պաստառներով կանգնել են նախագահականի մայթին և վանկարկել են «Մարդասպան»: Ոստիկանները փորձել են մի փոքր հետ հրել մարդկանց ճաղերից: Պաստառների վրա գրված է եղել. «Մի սպանեք մեր երեխաներին», «Բանակը, սպանդանոց»:

Նախագահականից երթի մասնակիցները շարունակել են ընթացքը դեպի ՀՀ կառավարության շենք:

Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները ամիսներ շարունակ ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով վերջ տալ հայաստանյան բանակում տիրող թողտվությանը և բացահայտել իրենց որդիների սպանության իրական մեղավորներին:

Tekali Taxi