Գլխավոր / Հայաստան / Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին

Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին

Անցյալ տարվա ամռանը հայաստանյան բանակում գրանցված մի շարք աղմկահարույց  դեպքերից հետո տիրող հարաբերական անդորրը մի քանի համակարգային փոփոխությունների արդյունք էին: Այնուամենայնիվ, այդ վիճակը չէր կարող երկար տևել: Անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում հայաստանյան բանակում զինծառայողների մահվան դեպքերին` այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Նա նշել է, որ անցյալ տարի ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ՀՀ ՊՆ փոխնախարար, իսկ Գևորգ Կոստանյանը ՀՀ զինդատախազ, որից հետո բանակային չինովնիկները ուղղակի մի պահ դադար վերցրեցին` սպասելով, թե ինչ կլինի նոր ղեկավարների օրոք, հատկապես, եթե հաշվի առնել, որ Վլադիմիր Գասպարյանը բավական խիստ մարդու համբավ ունի:

«Սակայն, քանի որ բանակում երևույթներն արմատացած են, ամեն ինչ վերսկսվեց, և բանակային «ինքնասպանությունների» դեպքերը չեն բացահայտվում, իսկ մեղավորները չեն պատժվում», – ասել է Միքայել Դանիելյանը:

Նա հիշեցրել է 2010 թվականի հուլիսին սպանված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը, որը քննչական մարմինները մինչ այսօր փորձում են տանել այն ճանապարհով, որը սկզբում նախանշել էին` հաշվի չառնելով այն բազմաթիվ խախտումները, որոնք գրանցվել են գործի քննության ընթացքում:

«Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գործում է հանցավոր շղթան` ՀՀ ՊՆ Քննչական վարչություն, ՀՀ զինդատախազություն, ՀՀ ռազմական ոստիկանություն, դատաբժշկական և այլ փորձագիտական կենտրոններ, և ինչու ոչ` տարբեր գործերով ներգրավված ոչ բանիմաց փաստաբաններ: Հելսինկյան ասոցիացիան ունի իր ասածները հիմնավորող բոլոր անհերքելի ապացույցները», – ասել  է Դանիելյանը:

Tekali Taxi