Գլխավոր / Հայաստան / Գտնվել են կործանված Як-42-ի «սև արկղերը». վթարում փրկվածները երկուսն են

Գտնվել են կործանված Як-42-ի «սև արկղերը». վթարում փրկվածները երկուսն են

Յարոսլավլ քաղաքի տարածքում Як-42 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է երկու «սև արկղերից» մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Սև արկղերը գտնվում էին ինքնաթիռի պոչային հատվածում, որն ընկել էր Վոլգա գետը:

«Յակ-Սերվիս» ավիաընկերության Як-42 ինքնաթիռը կործանվել է Յարոսլավի «Տունոշնա» օդանավակայանից հեռանալիս: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին` ժամը 16:00-ի սահմաններում: Ինքնաթիռում էին գտնվում Յարոսլավի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի անդամները, որոնք պատրաստվում էին արտագնա հանդիպում անցկացնել Մինսկում:

«Լոկոմոտիվի» բազմաթիվ երկրպագուներ վաղ առավոտից ծաղիկներ են տանում թիմի գրասենյակի մոտ: Մարդիկ իրենց հետ բերում են նաև «Լոկոմոտիվի» խորհրդանիշներով դրոշներ և մարզահագուստներ։

45 ուղևորներից, որոնց թվում էին նաև անձնակազմի 8 անդամները, հաջողվել է փրկվել ընդամենը երկուսին: Այդ հաջողակներն են հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը և ուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը: Նրանք ծանր վնասվածքներ են ստացել: Առողջական վիճակի կայունացման դեպքում նրանք Մոսկվա կտեղփոխվեն հետագա բուժման համար:

Tekali Taxi