Գլխավոր / Հայաստան / Երևանի գլխավոր ճարտարապետը համոզված է` իր հետ անձնական հաշիվներ են մաքրում

Երևանի գլխավոր ճարտարապետը համոզված է` իր հետ անձնական հաշիվներ են մաքրում

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համարոմ է, որ իր հասցեին հնչեցվող քննադատությունը ծրագրված է: Այս մասին ճարտարապետն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդտեղ անձնական հաշիվների մաքրման բաղադրիչ կա: Ես ժամանակին առաջրկեցի Հյուսիային պողոտան, Ճարտարապետների միութունը դեմ է եղել: Առաջարկեցի Ազգային Ժողովի ցանկապատը ապամոնտաժել և այգին դարձնել հանրային այգի, դարձյալ նույն միությունը մերժեց»,- ասել է Սարգսյանը` նշելով, որ հետաքրքիր կլիներ լսել նաև Ճարտարապետների միության դիրքորոշումը, որն է. «Երևանում շինարարույթուն չանել, քարը քարի վրա չդնել»:

Ճարտարապետների միության կողմից իր հանդեպ նման վերաբերմունքը Սարգսյանը կապում է ժամանակին միությունից իր դուրս գալու հետ:

Սարգսյանի խոսքով` ինքը դուրս է եկել այդ միությունից, քանի որ համարել է, որ այն չունի սկզբունքային դիրքորոշում:

Ինչ վերաբերվում է Ֆեյսբուքում իր դեմ ստեղծված խմբին, ապա Երևանի գլխավոր ճարտարապետն ասել է, որ իր դեմ ակտիվ աշխատում է մի երիտասարդ և որ խմբում երկու հազար մարդու առկայությունը կեղծիք է:

«Ես պրոֆեսիոնոլ ճարտաարպետ եմ`  սպիտակ ձեռնոցներով, և Երևան քաղաքի կառուցման մեջ մեծ ներդրում ունեմ: Ինչքան ուզում են ասեն` Երևանը տասը տարի առաջվա Երևանը չի», – ասել է Սարգսյանը:

Tekali Taxi