Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ ճանապարհները կրկին փակ են

ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ ճանապարհները կրկին փակ են

Երեկ Շամշադինից, Աբովյանից, Արմավիրից, Թալինից և Էջմիածնից Երևան եկող տրանսպորտային միջոցներին ու տաքսիստներին հրահանգված է եղել չաշխատել և Երևան մարդկանց չտեղափոխել: Իսկ Ճամբարակից առավոտից գազելները կանգնած, ժողովուրդը մեջը նստած (սովորական ժողովուրդ` գործերով քաղաք եկող) ոստիկաննները Ճամբարակի ոստիկանապետի  գլխավորությամբ եկել ու չեն թողնում, որ գազելները շարժվեն: Այս մասին Epress.am-ը տեղեկացել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ արդեն այսօր առավոտյան ահազանգել են մարդիկ Գավառից, Ոսկեվազից և Ճամբարակից` նշելով, որ Երևան եկող ճանապարհը փակ է ոստիկանների կողմից:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի գրասենյակը մարզերից նույնատիպ ահազանգներ է ստանում իր կազմակերպած բոլոր հանրահավաքներից առաջ:

Նշենք նաև, որ մի քանի քաղաքացիներ նախորդ հանրահավաքից հետո նամակով դիմել էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` պահանջելով պարզել այդ արհեստական խոչընդոտների պատճառները և համապատասխան միջոցներ կիրառել մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտող տրանսպորտային կազմակերպությունների նկատմամբ: Նախարարությունից նամակի պատասխան դեռևս չի եղել:

Tekali Taxi