Գլխավոր / Հայաստան / Օբամայի հորեղբորը չեն բանտարկի և ոչ էլ Քենիա կուղարկեն

Օբամայի հորեղբորը չեն բանտարկի և ոչ էլ Քենիա կուղարկեն

Ոչ սթափ վիճակում մեքենավարման համար ձերբակալված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը ազատ է արձակվել, հայտնում է Associated Press-ը:

67-ամյա Օնյանգո Օբաման` ԱՄՆ գործող նախագահի հոր խորթ եղբայրը, ձերբակալվել էր օգոստոսի 24-ին Բոստոնի մերձակա քաղաքներից մեկում` Ֆրեյմինգհեմում: Ձերբակալության հաջորդ օրը տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահի ազգականը մերժում էր ստացել գրավի դիմաց ազատ արձակվելու հարցում: Պարզվել է, որ ԱՄՆ-ի միգրացիոն գերատեսչությունը Օնյանգո Օբամայի ձերբակալության օրդեր էր  ներկայացրել, քանի նա ապօրինի էր գտնվում ԱՄՆ-ի տարածքում և պետք է հետ ուղարկվի հայրենիք` Քենիա:

Սակայն երկու շաբաթ նախագահի հորեղբորը բանտում պահելուց հետո միգրացիայի գերատեսչությունը որոշել է փոխել նրա խափանման միջոցը: ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանության ներկայացուցիչ Բայան Հելլին հայտարարել է, որ Օնյանգո Օբամային թույլ է տրվել ազատության մեջ մնալ այն պայմանով, որ նա պետք է պարբերաբար ներկայանա միգրացիոն ծառայություն: Խափանման միջոցի փոփոխման պատճառները նա չի պարզաբանել:

Tekali Taxi