Գլխավոր / Հայաստան / Ինչպես էր Իլհամ Ալիևը պաշտպանում երկիրը «խուլիգան» բլոգերներից և ավանակի տեսանյութից

Ինչպես էր Իլհամ Ալիևը պաշտպանում երկիրը «խուլիգան» բլոգերներից և ավանակի տեսանյութից

Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդը Բաքու կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևին հարց է ուղղել ձերբակալված բլոգերներ Ադնան Հաջիզադեի և Էմին Միլիի մասին: Ալիևն ի պատասխան ասել, է որ երբեմն Ադրբեջանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի իրեն պաշտպանելու համար, «անգամ եթե դրանք դաժան են թվում»: Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դոնալդ Լուի` 2009-ի հուլիսին ԱՄՆ Պետդեպին ուղարկված հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Wikileaks կայքը: Դոնալդ Լուն քննարկել է տվյալ հարցը նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էլնուր Ասլանովի հետ, ով իր զարմանքն է հայտնել բլոգերների ձերբակալության վերաբերյալ: Ասլանովն ասել է, որ գիտի երկու բլոգերներին էլ և ժամանակ առ ժամանակ խորհրդի համար դիմում է նրանց:

Ասլանովը, ինչպես նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և նախագահի վարչակազմի միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հերքել են Իլհամ Ալիևի կապը բլոգերների ձերբակալության հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարության աշխատակիցներն ավելի անկեղծ են եղել, պնդելով, որ նախարար Մամեդյարովը ցնցված է եղել տեղի ունեցածով և ծանր կացության մեջ է հայտնվել, երբ Կարլ Բիլդն իր առջև է դրել բլոգերների հարցը: Նրանցից մեկը փաստացիորեն խոստովանել է, որ այս գործի հետևում կանգնած է նախագահի վարչակազմը:

Իր մեկնաբանության մեջ Դոնալդ Լուն գրում է, որ Իլհամ Ալիևի վարքն ու խոսքերը ապացուցում են նրա կապը բլոգերների ձերբակալության հետ և դա իրավապահ մարմինների գործը չէ, ինչպես պնդում են մի շարք պաշտոնատար անձինք:

Երկրորդ անգամ բլոգերների թեմային Ալիևն անդրադարձել է օգոստոսի 17-ին պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ: Նախագահը փորձել է գործը որպես սովորական խուլիգանություն: Նա վստահեցնում էր, որ չի ճանաչում բլոգերներին, և չի հիշել նրանց անգամ այն բանից հետո, երբ նրան հիշեցրել են, որ Էմին Միլին իր թարգմանիչն էր 2005 թվականին Գերմանիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դրան հակառակ Ալիևը հիշում էր, որ Էմին Միլին Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա էր կազմակերպել Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեի դեմ:

«ԱՄՆ-ում իսկապե՞ս կարծում են, որ միջադեպը կապված է ավանակի մասին տեսանյութի հետ», – հարցրել է նախագահ Ալիևը: Մեթյու Բրայզան պատասխանել է, որ բլոգերների ընտանիքի անդամներն  ու հարազատները հենց այդպես են մտածում, բայց «իրականում այդ տեսանյութում նախագահի նկատմամբ անարգանքի դրսևորում չկա»: «Կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», – ասել է Ալիևը:

Tekali Taxi