Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանը ներե՞լ է Բեգլարյանին ու Խաչիկյանին

Սերժ Սարգսյանը ներե՞լ է Բեգլարյանին ու Խաչիկյանին

Ուրբաթ կայացած իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցել են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ, ըստ ՀՀԿ-ում իրենց լավատեղյակ աղբյուրների, սա նշանակում է, որ այդ երկուսը ներում են ստացել Սերժ Սարգսյանից և առաջաիկայում քննարկվելու է նրանց որևէ ոլորտում տեղավորելու հարցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնից հեռացել էր 2010 թվականի դեկտեմբերին նախագահականի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու համար, իսկ Վազգեն Խաչիկյանի գլխավորած գերատեսչությունում խոշոր չափի չարաշահումներ են գրանցվել:

Tekali Taxi