Գլխավոր / Հայաստան / Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային

Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային

Զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած ИЛ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»: Այս մասին հայտարարել է Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը հայտնել է Epress.am-ին, որ «այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ միայն «Արմավիան»»: «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չի պատասխանում:

Գեներալ Դոմինիկը հաստատել է այն փաստը, որ փոխադրողի համար գաղտնիք չի եղել, թե ուր է ուղղվում զենքը: «Էխո Մոսկվին», հղում կատարելով «Ինտերֆաքսին, նշում է, որ Քիշնևը լիբիական կողմին հին, ժամկետնանց զենք է վաճառել:

 

Tekali Taxi