Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 17-ին ու 19-ին Երևանի կենտրոնական փողոցները փակվելու են

Սեպտեմբերի 17-ին ու 19-ին Երևանի կենտրոնական փողոցները փակվելու են

Սեպտեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

Tekali Taxi