ՌԴ նախաահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ նախագահը հանգիստ է վերաբերվում իր նմանակման դեպքերին. «Դեռ ավելին, նա անձամբ է Twitter-ում հղումներ տալիս ամենահաջողված և իրեն ամենաշատը դուր եկած նմանակումներին, այդ իսկ պատճառով ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Նախագահի մամուլի քարտուղարն այսպես է արձագանքել այն լուրերին, թե «Առաջին ալիքը» եթեր չի թողել ՈՒՀԱ-ի «Պրիմա» թիմի ելույթը, որտեղ նրանք նմանակում են Մեդվեդևի հայտնի պարը, քանի որ այն կարող էր դուր չգալ նախագահին, գրում է polit.ru-ն:
Հիշեցնենք, որ գարնանը YouTube կայքում հայտնվեց տեսանյութ, որում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարում էր իր համակուրսեցիների հետ «Կոմբինացիա» խմբի հայտնի «American Boy» երգի ներքո: Տեսանյութը ավելի քան 9 մլն. օգտատերեր են դիտել: Նշենք, որ «Պրիմա» թիմի նոր տեսանյութը նույնպես մեծ արագությամբ տարածվել է համացանցում: Այն արդեն դիտել է ավելի քան 700,000 մարդ: