Գլխավոր / Հայաստան / Ավստրալական անձնագրերում երրորդ սեռ է հայտնվել

Ավստրալական անձնագրերում երրորդ սեռ է հայտնվել

Ավստրալիայի քաղաքացիներն իրավունք են ստացել իրենց անձնագրերում, արական և իգական սեռից բացի, նշել` անորոշ։ Այն անձնագրում կնշվի X տառով, հայտնում է Associated Press-ը։

Այսուհետ  անձնագրում սեռը փոխելու համար անհրաժեշտ կլինի միայն տեղեկանք բժշկից։

Իշխանությունների կարծիքով` նոր որոշումը անախորժություններից զերծ կպահի այն անձանց, ում արտաքին տեսքը չի համապատասխանում անձնագրում սեռի մասին գրառմանը։

Ինչպես նշում է ABC News-ը, Ավստրալիայում անձնագրերը անձը հաստատող երկրորդական փաստաթուղթ են: Շատ ավելի կարևոր են ծննդյան վկայականները, որտեղ սեռի փոփոխության մասին գրառում թույլատրվում է անել միայն համապատասխան վիրահատությունից հետո։

Tekali Taxi