Գլխավոր / Հայաստան / Երևանի մետրոպոլիտենի նոր գնացքներն արդեն գործում են

Երևանի մետրոպոլիտենի նոր գնացքներն արդեն գործում են

Երևանի մետրոպոլիտենում երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ:

Տոնական զարդարանքով նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է:

Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում: Նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով:

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի խոսքով` եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին:

Հիշեցնենք, որ գնացքները Երևան են տեղափոխվել երկու շաբաթ առաջ և մինչ այսօր փորձարկման փուլում էին:

Tekali Taxi