Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում միասեռականների համար ֆեդերացիա է բացվել

Ռուսաստանում միասեռականների համար ֆեդերացիա է բացվել

Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների համար սպորտային Ֆեդերացիա է ստեղծվել, որին միացել են մոտ 300 մարզիկներ` երկրի 7 շրջաններից:

Ֆեդերացիայի խնդիրների մեջ է մտնում նպաստել Ռուսաստանում մարզական ակումբների և սեկցիաների ստեղծմանը, որտեղ սեռական փոքրամասնությունները կկարողանան սպորտով զբաղվել առողջ մթնոլորտում:

«Երկրում շատերը վախենում են մեր համայնքի ներկայացուցիչներից, ոմանք բացահայտորեն ատում են մեզ: Հիմնականում նրանց ատելությունն ու վախը հիմնված է նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մեր համայնքին կյանքում, գեյ-շքերթներից բացի, այլ հետաքրքրություններ էլ կան, օրինակ` սպորտ»,- ասված է LGBT-սպորտ Ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների համար ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի, բադմինտոնի, գեղասահաքի և այլ սպորտաձևերի ավելի քան 10 ակումբներ են գործում: Ֆեդերացիան օգնում է տարբեր շրջանների մարդկանց մասնակցել միջազգային սպորտային մրցույթներին:

Tekali Taxi