Գլխավոր / Հայաստան / Քլինթոնին խնդրել են հետաքննել Ղարաբաղում ոչնչացված անօդաչու սարքի ծագումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քլինթոնին խնդրել են հետաքննել Ղարաբաղում ոչնչացված անօդաչու սարքի ծագումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը պարզել` արդյոք սեպտեմբերի 12-ին ԼՂ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի տեսանյութում առկա կոմպոնենտը բավարար է, որպեսզի ԱՄՆ-ն հետաքննություն սկսի՝ պարզելու ԱՄՆ-ի սպառազինության արտահանումների օրենքների հնարավոր խախտման դեպքերը։

Հանձնախումբը համապատասխան խնդրանքով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նամակում զետեղված տեղեկության համաձայն, տեսանյութում երևում է, որ անօդաչու սարքի կոմպոնենտն արտադրվել է նաև ԱՄՆ-ում իր գրասենյակներն ունեցող կանադական NovAtel ընկերության կողմից:

«Հարգելի պետքարտուղար Քլինթոն, պաշտոնապես խնդրում եմ Ձեզ, որպեսզի Պետքարտուղարությունն ուսումնասիրի` արդյոք ադրբեջանականն անօդաչու սարքի  տեսանյութում առկա ապացույցը բավարար է զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենքների խախտման դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսելու համար»:

Նամակում Հայ դատի հանձնախումբն իր անհանգստությունն է հայտնում  այն առնչությամբ, որ Ադրբեջանի ռազմական էսկալացիան, սպառնալիքները, փաստացի ագրեսիան, ուղղակիորեն, կամ անուղղակի կերպով կարող են սնվել ամերիկյան պաշտպանական միջոցներից:

Ինչպես ձեզ հայտնել ենք նախորդ մի քանի հանդիպումների ընթացքում, մենք շարունակում ենք մտահոգված մնալ, որ նախագահ Իլհամ Ալիևի պարբերաբար սպառնում է օգտագործել իր աճող ռազմական զինանոցը` վերսկսելու համար իրենց ագրեսիան ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ», – նամակի տեքստն է փոխանցում Asbarez.com-ը:

Tekali Taxi