Գլխավոր / Հայաստան / MTC-ը ցանկանում են վաճառել. հավանական գնորդը` «Ֆրանս Տելեկո՞մ»

MTC-ը ցանկանում են վաճառել. հավանական գնորդը` «Ֆրանս Տելեկո՞մ»

МТС բջջային օպերատորի սեփականատեր ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան, որն ավանդաբար հայտարարում էր գլխավոր փաթեթի վաճառքի անհնարինության մասին, հավանաբար, փոխել է մտադրությունները: Հոլդինգը բանակցություններ է վարել ֆրանսիական France Telecom հեռահաղորդակցման ընկերության հետ, գրում է РБК daily-ն:

МТС-ի մասնաբաժնի փոխարեն «Սիստեման» մտադիր է ստանալ փոքրամասնական փաթեթ խոշոր միջազգային համակարգում, ենթադրում են փորձագետները:

««Սիստեման» հասկանում է, որ МТС-ը չի կարողանա եկամտի աճի նախկին տեմպերը ցուցադրել: Բացի դա, «Սիստեմայի» ակտիվում  նավթային ընկերություններ են հայտնվել, ինչը էապես մեծացրել է ընկերության ֆինանսական դիրքերը: Ներկայումս դիտարկվում է գլխավոր մասնաբաժնի վաճառքի կամ խոշոր միջազգային օպերատորներից որևէ մեկի հետ միավորվելու հնարավորությունը»,-թերթին ասել է աղբյուրը:

Ընկերության ձեռքբերմամբ հետաքրքրված է եղել «Ֆրանս Տելեկոմը» (աշխատում էOrangeբրենդի տակ), սակայն նրա հետ բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել:

ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ «Ֆրանս Տելեկոմից» առաջարկներ չեն եղել: Այլ մանրամասներ տրամադրել նա հրաժարվել է:

Նշենք, որ Հայաստանում գործող 3 բջջային օպերատորներից մեկը` «ՎիվաՍելը», պատկանում է MTC-ին, իսկ մյուսը` Orange-ը, «Ֆրանս Տելեկոմին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս զբաղեցնում է ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի` ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Tekali Taxi