Գլխավոր / Հայաստան / «Կոտրված սրտի սինդրոմը» բժշկական ախտորոշում է դարձել

«Կոտրված սրտի սինդրոմը» բժշկական ախտորոշում է դարձել

Սրտաբանները նոր տերմին են առաջ քաշել` «կոտրված սրտի սինդրոմ», որը բնորոշում է ուժեղ հոգեկան ապրումների և սթրեսի ֆոնին զարգացող հիվանդությունը:

Գիտականորեն տերմինը կոչվում է «կարդիոմիոպատիա տակոցուբո»: Հիվանդության իմաստը կայանում է նրանում, որ նկարագրված գործոնների դեպքում սրտի մկանի հանկարծակի թուլացում է տեղի ունենում: Արդյունքում մի քանի անգամ մեծանում է սրտի կաթվածի և վաղ սրտային անբավարարության  առաջացման հավանականությունը: Այս հետազոտությունների արդյունքները նկարագրված են «Բրիտանական բժշկական ամսագրում»:

Օրինակ,  երեխա կորցրած ծնողները նրա մահից հետո առաջին 10 տարիների ընթացքում 4 անգամ ավելի շատ են մահանում, քան նրանք, ովքեր նման սթրեսի չեն ենթարկվել: Նման հետևանքների է բերում նաև ամուսնու կամ կնոջ կորուստը:

Փաստորեն «կոտրված սրտի սինդրոմը» ոչ միայն հոգեբանական երևույթ է: Ծանր ապրումները թուլացնում են օրգանիզմի իմունային համակարգը:

Այդ իսկ պատճառով, ինչպես կարծում են մասնագետները, ծանր կորուստ տարած մարդիկ առնվազն մեկ տարի պետք է գտնվեն սրտաբանի կամ  փսիխոսոմատիկ մասնագետի վերահսկողության տակ:

Tekali Taxi