Գլխավոր / Հայաստան / Դատարանը նախարարությունից փաստաթղթեր է պահանջել` կապված Դելֆինարիումի հետ

Դատարանը նախարարությունից փաստաթղթեր է պահանջել` կապված Դելֆինարիումի հետ

Սեպտեմբերի 15-ին Երևանի վարչական դատարանում տեղի է ունեցել համահայցվորներ «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի և բողոքաբեր «Պրեզումպցիա» ընկերության տնօրեն Լևոն Օհանյանի հայցն ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարարության: Հայցում նախարարությունը մեղադրվում է անգործության մեջ, իսկ խնդրո առարկան է Երևանի Կոմիտասի այգում կառուցված «Դիլֆինարիումը», որը բնապահպանները պահանջում են փակել:

Epress.am-ի հետ զրույցում «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը ներկայացրել է դատական նիստի մանրամասները:

Նրա խոսքով` նիստը հիմնականում ընթացել է դատավոր Ռուզան Հակոբյանի կողմից բնապահպանության նախարարության ներկայացուցչին հարցադրումներ անելով:

«Մանսավորապես, դատավորը հարցնում էր, թե, ըստ բնապահպանական տարբեր կազմակերպությունների կողմից նեկայացված դիմումների, չի՞ անցկացվել համապատասխան շրջակա միջավայրի հետազոտություն և գնահատման փաստաթուղթ չի՞ տրամադրվել: Նախարարաության ներկայացուցիչը պնդում էր, որ տարածքի՝ շահագործման տրվելուց հետո այն ենթակա չէ հետազոտության, սակայն մեր իրավաբան Լևոն Օհանյանը պնդեց և փաստաթղթերով ներկայացրեց, որ նախարարություն նման նամակներով մենք դիմել ենք մինչ շենքի շահագործման հանձնվելը»,- պտմել է մեր զրուցակիցը:

Ադամյանը կարծիք է հայտնել, որ այս նախնական նիստի լսումների արդյունքում դատավորը հասկացել է, որ լուրջ հայց է ներկայացվել բնապահպանության նախարարության դեմ:

«Դատավորը 20 օր ժամանակ տվեց նախարարության ներկայացուցչին, որպեսզի նրանք փաստաթղթեր և օրինական բացատրություններ ներկայացնեն, թե ինչ է արել նախարարությունը՝ կապված Դելֆինարիումի հետ ընդհանրապես»:

Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին:

Tekali Taxi