Գլխավոր / Հայաստան / Դեպարդյեն պատմել է` ինչու է միզել ինքնաթիռի սրահում

Դեպարդյեն պատմել է` ինչու է միզել ինքնաթիռի սրահում

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն CNN  հեռուստաալիքով հեռարձակվող Անդերսոն Քուպերի շոուի ժամանակ պատմել է Դուբլինի օդանավակայանում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին:

Դեպարդյեն հայտնել է, որ թռիչքից մի քանի րոպե առաջ զգացել է, որ միզապարկը լիքն է: Ուղեկցորդուհին փակել է նրա մուտքը դեպի զուգարան: Դեպարդյեն նշում է. «Ես ասացի, տիկին, ինձ իրոք անհրաժեշտ է կարիքս հոգալ: Ցավում է: Ես ահաբեկիչ չեմ, պարզապես ցանկանում եմ միզել»:

Երբ ուղեկցորդուհին կրկին արգելափակել է զուգարան տանող ճանապարհը, Դեպարդյեն վերցրել է ընկերոջ շիշը և թեթևացել: «Դա իսկապես հրաշալի էր: Ես հրեշ չեմ, ես ուղղակի միզել էի ուզում»:

Ուղեկցորդուհին ցնցվել է, երբ պարզվել է, որ շշի տարօղունակությունը փոքր է Դեպարդյեի համար: Դերասանն ասել է. «Գիտեք, շիշը փոքր էր, իսկ ես կարծես փիղ լինեմ: Բայց մի անհանգստացեք, ես ամեն ինչ կմաքրեմ»:

Այդ ընթացքում շուրջբոլորը հավաքվել են ուղևորներ, որոնք նկարահանել են միջադեպը: Արդյունքում ինքնաթիռը հետ է վերադարձել, և  Դեպարդյեին դուրս են բերել ինքնաթիռից:

Tekali Taxi