Գլխավոր / Հայաստան / Պուշկինի անվան դպրոցի բակում դանակահարել են 17-ամյա երիտասարդի

Պուշկինի անվան դպրոցի բակում դանակահարել են 17-ամյա երիտասարդի

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի   հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել 17-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը` երեկոյան, ներկայացել է բաժին:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Tekali Taxi