Գլխավոր / Հայաստան / Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը ձևավորվել է գունավոր լուսարձակներով

Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը ձևավորվել է գունավոր լուսարձակներով

ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը: Ձևավորման նախագծումն ու աշտարակի վրա լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացվել է հայկական «Դոմոսվետ» ընկերության կողմից, հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

Լուսարձակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են մեկ ամսում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 կվտ/ժամ է:

Tekali Taxi