Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է հանդիսատեսի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է հանդիսատեսի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան Նևադա նահանգի Ռինո քաղաքում օդային շոուի ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ինքնաթիռը, որն օդում սավառնորդային հնարքներ էր կատարում, ընկել է հանդիսատեսի վրա: Ենթադրաբար, P-51 Mustang կործանիչը կորցրել է ղեկի տիրապետումը թռիչքի կարևոր պահին և ողջ արագությամբ ընկել է տրիբունայի վրա:

Նախնական տեղեկությունների համաձայն` 3 մարդ է զոհվել: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են 12 մարդկանց մահվան մասին: Համաձայն վերջին լուրերի` Նևադայի հիվանդանոց է տեղափոխվել  56 մարդ, որոնցից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, 13-ինը` ծանր:

Tekali Taxi