Գլխավոր / Հայաստան / Բուժքրոջը մեղադրում են 4-ամյա երեխայի մահվան մեջ

Բուժքրոջը մեղադրում են 4-ամյա երեխայի մահվան մեջ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանության հոսպիտալում սխալ ներարկման հետևանքով մահացել է 4-ամյա երեխա, գրում է «Հայկական ժամանակը»:

Ոստիկանության հաղորդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ: Այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել հոսպիտալի բուժքույր Թամարա Եվդոկիմովային: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ոստիկանության հոսպիտալում բուժվում են միայն ոստիկանական համակարգի աշխատակիցներն ու նրանց հարազատները: Ըստ որոշ տեղեկությունների` մահացած 4-ամյա Վալերի Սեյրանյանը հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին է:

Tekali Taxi