Գլխավոր / Հայաստան / Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին հրավիրել են Անկախության տոնակատարություններին

Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին հրավիրել են Անկախության տոնակատարություններին

Հայաստանի նախկին նախագահները պաշտոնապես հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին, այդ թվում՝  «պետական ճաշին, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին», գրում է «Հրապարակը»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թերթին ասել է, որ ստացել են հրավիրատոմսը, սակայն «Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին կիմանանք այսօր»։

Ռոբերտ Քոչարյանը ևս ստացել է հրավերը։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնպես խոստացել է պատասխանն ասել այսօր կեսօրին։

Tekali Taxi