Գլխավոր / Հայաստան / Դատապարտյալը մտադիր է կարել բերանը

Դատապարտյալը մտադիր է կարել բերանը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Վաչագան Գապոյանը պատրաստվում է հացադուլ հայտարարել բերանը կարելու միջոցով: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»` վկայակոչելով կալանավորի խոսքերը: Վերջինս ասել է, որ սխալ դատավճռի հետևանքով ինքը, լինելով 2-րդ կարգի հաշմանդամ, արդեն 2 տարի գտնվում է ճաղերի հետևում:

Գապոյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ դիմել է տարբեր դատական ատյաններ, գրեթե բոլոր գերատեսչություններին, սակայն ոչ ոք չի արձագանքել:

«Իմ համբերության բաժակը լցվել ա արդարության հասնելու ճանապարհին: Եթե մեղավոր լինեի, հանգիստ կկրեի պատիժս` սպասելով կալանքից ազատվելուն: Բայց ես մեղավոր չեմ ու չեմ ընդունել մեղքս նաև դատարանում», — ասել է Գապոյանը: