Գլխավոր / Հայաստան / Հայաստանն արդեն դիվանագիտական հարաբերություններ ունի Հոնդուրասի հետ

Հայաստանն արդեն դիվանագիտական հարաբերություններ ունի Հոնդուրասի հետ

Սեպտեմբերի 16-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի և Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ինչպես տեղեկացնում ՀՀ ԱԳՆ-ը, Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Հոնդուրասի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես, նշվել է, որ կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ: