Գլխավոր / Հայաստան / Հայաստանցիների իրազեկման մակարդակը կբարձրացնեն մուլտֆլմի միջոցով

Հայաստանցիների իրազեկման մակարդակը կբարձրացնեն մուլտֆլմի միջոցով

Սեպտեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում ներկայացվել  է «Բերդի արջուկները» մանկական անիմացիոն սերիալի նախագիծը:  Մուլտֆիմի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է «Homeland Handicrafts» հ/կ-ին, Բերդի Կանանց ռեսուրսային կենտրոնին և KassArt Studio-ին: Անիմացիոն սերիալը բնապահպանական խնդիրների հարցում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների իրազեկման մակարդակը բարձրացնելու միտում ունի:

«Բերդի արջուկները» մուլտֆիլմի գաղափարը «Homeland Handicrafts» հ/կ-ի հիմնադիր Թիմ Սթրեյթինն է, ով, այցելելով Տավուշի մարզում գտնվող Բերդ գյուղ, տեսել է տեղաբնակ կանանցից մեկի կողմից գործած արջուկի օրինակը: Այստեղից էլ ծնվել է ավելի շատ արջուկներ պատրաստելու և վաճառելու գաղափարը: Թիմ Սթրեյթի այս նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել:

«Homeland Handicrafts» կայքում ավելի վաղ նշվում էր, որ իրենք երջանիկ են, որ կարողացել են ոչ միայն նման հիանալի արջուկներ ստանալ, այլ նաև աշխատանքով ապահովել գյուղի կանանց:

Ավելի ուշ «Բերդի արջուկների» հաջողությունը խթան է հանդիսացել մուլտֆիմի ստեղծման գաղափարի համար:

Մուլտֆիլմի հերոսներն են Արչո Արջուկը (ձայնը` երգիչ Արսեն Գրիգորյան), Արշո Արջուկը (ձայնը` դերասանուհի Իրինա Դանիելյան), Կար-Կառ ագռավ (ձայնը` դերասան Վիգեն Ստեփանյան), Մեղուն (ձայնը` երաժիշտ Արամո) և Թիթեռնիկը (ձայնը` դերասանուհի Իրինա Դանիելյան):

Անիմացիոն սերիալի նախաձեռնողները դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չեն ստացել հեռուստաալիքներից, թեև նախնական հետաքրքրություն եղել է: Այժմ ծրագրի հեղինակները պատրաստվում են դիմել հեռուստատեսություններին, հեռախոսային օպերատորներին և դեսպանատներին` ֆինանսական աջակցության համար: