Գլխավոր / Հայաստան / Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդում է, որ չի դանակահարել գործընկերոջ բարեկամին

Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդում է, որ չի դանակահարել գործընկերոջ բարեկամին

Այսօր առավոտյան Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի երգիչ Սամիր Ջավադզադեն, ով կասկածվում է «Եվրատեսիլ-2008»-ում իր գործընկերոջ բարեկամի վրա դանակով հարձակվելու մեջ: Տուժածը մի քանի դանակի հարված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վիրավոր Էլվին Հուսեյնովը Էլնուր Հուսեյնովի հորեղբոր որդին է, վերջինս Ջավադզադեի հետ միասին երեք տարի առաջ ներկայացնում էր Ադրբեջանը Եվրատեսիլում: Ընդհարումը տեղի է ունեցել այն պատճառով, որ երիտասարդները վիրավորել են միմյանց, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Վրդովված Սամիրը վերցրել է դանակն ու հարձակվել Հուսեյնովի վրա:

Vesti.az-ը, հղում կատարելով ոստիկանությանը, հայտնում է, որ Էլնուր Հուսեյնովը դեռևս ուշքի չի եկել, քանի որ շատ արյուն է կորցրել:

 

Ավելի ուշ Ջավադզադեն ժխտել է իր կապը տեղի ունեցած միջադեպի հետ` նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և որ ինքը տանն է, «Ես առհասարակ տեղյակ չեմ տեղի ունեցածից: Որոշ ժամանակ առաջ կապվեցի ընկերոջս` Էլվին Հուսեյնովի հետ, նրա հետ նույնպես ամեն ինչ կարգին է: Չեմ հասկանում, թե որտեղից են նման շշուկներ տարածվել»:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է կայքին, որ երգիչը ստում է և տանն է շնորհիվ երկիրը չլքելու մասին ստորագրության: Այժմ հետաքննություն է ընթանում:

Tekali Taxi