Գլխավոր / Հայաստան / Հայաստանի քաղաքացիների ձերբակալել են Չեռնուշկայի ծեծկռտուքներից հետո

Հայաստանի քաղաքացիների ձերբակալել են Չեռնուշկայի ծեծկռտուքներից հետո

Պերմի շրջանի Չերնուշկա քաղաքում սեպտեմբերի 18-ի առավոտյան Հայաստանի քաղաքացին անկանոն կրակ է արձակել և դանակահերել է մի քանի հոգու` փորձելով վրեժխնդիր լինել իր հայրենակցին ծեծողներից: Միջադեպի արդյունքում 4 մարդ է տուժել, հայտնում է «Ռիա Նովոստին»`հղում կատարելով Ներքին Գործերի նախարարության շրջանային վարչության մամլո ծառայությանը:

Տեղեկությունների համաձայն, ընդհարմանը մասնակցել են երկու խումբ` 6 մարդ մի կողմից և 15 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ, որի մեջ է եղել նաև Հայաստանի քաղաքացին:

Այս բախմանը նախորդել է մեկ այլ միջադեպ: Երեկոյան ժամը 23:00-ին «Լետնի սադ» սրճարանի մոտ Չերնուշկա քաղաքի մի քանի բնակիչներ Հայաստանի երկու քաղաքացիների ծեծի են ենթարկել: Նախնական տվյալների համաձայն, ծեծի պատճառ է հանդիսացել քաղաքի բնակչուհիներից մեկի հասցեին հայերի կողմից թույլ տրված արտահայտությունները:

Ծեծկռտուքի փաստի առնչությամբ մի քանի կասկածյալներ են ձերբակալել: Նրանցից մեկի`Հայաստանի քաղաքացու մոտ ИЖ-81 հրացան է հայտնաբերվել, ինչպես նաև սառը զենք, որով ենթադրաբար ծանր վիրավորվել է Չերնուշկա քաղաքի բնակիչը:

Tekali Taxi