Գլխավոր / Հայաստան / «Խաղաղ և բարգավաճ տարի». Քլինթոնն ու Օբաման շնորհավորում են ժողովրդին

«Խաղաղ և բարգավաճ տարի». Քլինթոնն ու Օբաման շնորհավորում են ժողովրդին

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից լավագույն մաղթանքներն է հղել Հայաստանի ժողովրդին ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի հետ փոխհարաբերությունները, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և հետաքրքրությունների վրա: Մենք միասնաբար աշխատում ենք աղքատության աստիճանը նվազեցնելու, առևտրաշրջանառությունը և ներդրումային դաշտը մեծացնելու, քաղաքացիական հասարակության խմբերի աշխատանքը զարգացնելու, առողջապահական համակարգին մատչում ապահովելու ուղղությամբ», – նշել է Հիլարի Քլինթոնը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և վերահաստատում է Միացյալ Նահանգների ցանկությունն էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը:

«Անկախ նրանից` ում հետ եք նշում տոնը` ընտանիքի, թե ընկերների, իմացեք, որ Միացյալ Նահանգները ձեր գործընկերն են և ընկերը: Շնորհավորում ենք աշխարհում բնակվող բոլոր հայերին` մաղթելով խաղաղ և բարգավաճ տարի», – շնորհավորական ուղերձում նշել է Հիլարի Քլինթոնը:

Հիշեցնենք, որ ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Գերմանիայի  նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Իռալնդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ պաշտոնատար անձինք և հոգևոր այրեր:

Tekali Taxi