Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում խուլիգաններին փոխարինել են կանայք ու երեխաները

Թուրքիայում խուլիգաններին փոխարինել են կանայք ու երեխաները

Թուրքիայի ֆուտբոլի ասոցիացիան արմատական քայլեր է ձեռնարկել տեղական ակումբների հանդիպումների ժամանակ գրացվող անկարգությունների դեմ պայքարի համար: Այսուհետ տղամարդկանց արգելվում է ներկա լինել այն ակումբների խաղերին, որոնց վրա տարածվում են կարգապահական պատժամիջոցները, սակայն կանանց և մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Սեպտեմբերի 20-ին ըստ վերոնշյալ սխեմայի անցկացվել են Թուրքիայի ֆուտբոլային առաջնության խաղերը: Ավելի քան 41 հազար կանայք և երեխաներ Ստամբուլում ներկա են գտնվել ֆուտբոլաի ասոցիացիայի և «Մանիսասպորի» կողմից պատժված  «Ֆեներբախչեի» հանդիպմանը: Մարզադաշտի մուտքի մոտ հյուրերին դիմավորել են կին ոստիկանները: Հանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստները ողջունել են հանդիսատեսին` ծաղիկներ նետելով տրիբունաների վրա:

Հիշեցնենք, որ թուրքական «Ֆեներբախչեի» ղեկավարներից մեկը պատժվել էր այն բանից հետո, երբ 2011 թվականի հուլիսին ակումբի երկրպագուները խափանել են Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպումը: Երկրորդ խաղակեսի ժամանակ հազարավոր երկրպագուներ դուրս էին եկել խաղադաշտ` փորձելով իրենց  բողոքն  արտահայտել ակումբի նախագահի բանտարկության դեմ, ով մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Իսկ մինչ այդ երկրապգուներն ագրեսիվ վերաբերմունք էին ցուցաբերել խաղը լուսաբանող լրագրողների նկատմամբ:

Tekali Taxi