Գլխավոր / Հայաստան / Վրաստանն ու Ադրբեջանը բրենդերի ու տեղանունների պաշտպանության փոխհամաձայնագիր են պատրաստում

Վրաստանն ու Ադրբեջանը բրենդերի ու տեղանունների պաշտպանության փոխհամաձայնագիր են պատրաստում

Վրաստանի և Ադրբեջանի միջև աշխատանքներ են տարվում աշխարհագրական անունների և ապրանքանիշերի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի շուրջ: Այս մասին «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանի գլխավոր խորհրդական Բեկա Չխեիձեն: Նրա խոսքով` այս փաստաթուղթը թույլ կտա պաշտպանել ազգային բրենդերի և ապրանքանիշների հեղինակային իրավունքները:

Դիվանագետը հիշեցրել, որ Վրաստանն արդեն արտոնագրել է մոտ 30 ազգային մթերքներ և ապրանքանիշներ: Այդ ապրանքների թվում են խաչապուրին, ճաճան, մածունը և մի շարք այլ ապրանքներ: Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնը մտահոգված է այն փաստի առթիվ, որ շատ երկրներում այլ արտադրողներ սեփականացնում են ազգային մթերքներն ու տարբերանշանները: Չխեիձեն ասել է, որ դա կվերաբերի նաև տեղանուններին: «Այս տեսանկյունից էլ հենց արտոնագրվել է նաև «Բորժոմի» հանքային ջուրը»: Այսինքն, ապրանքի աշխարհագրական անվանումը չի պաշտպանվում պատշաճ ձևով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ կեղծ արտադրանքի տարածումը»:

Tekali Taxi