Գլխավոր / Հայաստան / Օհանյանը ցուցմունք է տվել Ալիկ Սարգսյանի դեմ

Օհանյանը ցուցմունք է տվել Ալիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ:

Թերթը նշում է, որ դրանք, առաջին հերթին, ուղղված են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը, Օհանյանի հայտարարությամբ, կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը: Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, և որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, և եթե հարկ լինի` կդրվեն շրջանառության մեջ:

Ըստ «Հրապարակի»` ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը:

Tekali Taxi