Գլխավոր / Հայաստան / «Ջուլիան Ասանժ. չարտոնված ինքնակենսագրություն». Wikileaks-ի հիմնադիրը դժգոհ է իր «կենսագրությունից»

«Ջուլիան Ասանժ. չարտոնված ինքնակենսագրություն». Wikileaks-ի հիմնադիրը դժգոհ է իր «կենսագրությունից»

Ամերիկյան դիվանագետների նամակներն ու փաստաթղթերը գաղտնազերծած սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը դժգոհ է իր կենսագրության լույս ընծայման փաստից: Ինչպես հայտնում է BBC-ն, Ասանժը մեղադրել է բրիտանական Canongate հրատարակչությանը գիրքն առանց իր համաձայնության հրապարակելու մեջ:

Ինչպես ասված է Ասանժի հայտարարությա մեջ, գրքում ընդգրկված շատ փաստեր չափազանցեցված են:

Իր հերթին, հրատարակչությունը հայտարարել է, որ հրաժարվում է չեղյալ հայտարարել ավելի վաղ Ասանժի հետ կնքած պայմանագիրը:

Բրիտանական The Independent-ի տեղեկություններով` հրատարակչության հետ Ասանժի խնդիրները սկսվել են դեռ մարտին, երբ նա ստացել է գրքի առաջին տարբերակը, գրված հայտնի վիպասան Էնդրյու Օ’Հոգանի կողմից: Հեղինակը նշում է, որ Ասանժի հետ ավելի քան 50 ժամ է անցկացրել այդ հուշերը գրելու համար: Այդ ժամանակ Wikileaks-ի հիմնադիրը դժգոհ էր մնացել գրքի բովանդակությունից: Արդեն հունիսին Ասանժը պաշտոնապես տեղեկացրել է Canongate-ին, որ ցանկանում է չեղյալ հայտարարել պայմանագիրը:

Կոնֆլիկտից հետո հրատարակչությունը որոշել է, այդուհանդերձ, հրապարակել գիրքը «Ջուլիան Ասանժ. չարտոնված ինքնակենսագրություն» խորագրով:

Գիրքը պատմում է Ասանժի մանկության և պատանեկության տարիների մասին, այն մասին, թե ինչպես է իր մոտ ծագել Wikileaks ստեղծելու գաղափարը, ինչպես նաև երկու շվեդուհիների մասին, ովքեր մեղադրում են իրեն բռնաբարության մեջ: Անցյալ տարվա դեկտեմբերին Ասանժը վաճառեց իր կենսագրությունը հրապարակելու հեղինակային իրավունքը բրիտանական Canongate և ամերիկյան Knopf հրատարակչություններին 1,5 միլիոն դոլարով:

Tekali Taxi