Գլխավոր / Հայաստան / Իտալացիները համբույրների հարցում առաջատարն են

Իտալացիները համբույրների հարցում առաջատարն են

Պարզվել է, որ իտալացիները համբույրի հարցում առավել մեծ հմտություններ ունեն, քան եվրոպական այլ երկրներրի բնակիչներ: Այս մասին են վկայում «Կինն ու կյանքի որակը» ասոցիացիայի հետազոտությունները: Համբույրի թեմայով հարցմանը մասնակցել են իգական սեռի 3000 զբոսաշրջիկներ` աշխարհի տարբեր երկրներից:

Տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ համբուրվելու վերաբերյալ հարցման մասնակիցները պետք է գնահատեին նմանատիպ կապերը մի քանի չափորոշիչներով` կրքոտություն, ծանր պահերին սփոփելու ունակություն, համբույրի շարունակականություն, բերանի շրջանում հիգիենայի պահպանում և գայթակղելու համար անհրաժեշտ բառեր գտնելու կարողություն:

Այս բոլոր չափանիշներով իտալացիներն առաջատար են դարձել: Համբուրվելու նրանց վարպետությունը բարձր է գնահատել հարցման մասնակիցների 28 տոկոսը: Իտալացիներին հաջորդում են ֆրանսիացիները, երրորդը իսպանացիներն են:

Վարկանիշային աղյուսակը հետևյալն է.

Իտալացիներ -28%

Ֆրանսիացիներ-17%

Իսպանացիներ-13%

Հույներ-10%

Բրազիլացիներ-9%

Հոլանդացիներ-8%

Շվեդեր-6%

Անգլիացիներ-4%

Գերմանացիներ-3%

Դանիացիներ-2%

Tekali Taxi