Գլխավոր / Հայաստան / Տղամարդը վիճաբանության ժամանակ խորովածի շամփուրով ծակել է մյուսի որովայնը

Տղամարդը վիճաբանության ժամանակ խորովածի շամփուրով ծակել է մյուսի որովայնը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նշավան գյուղի մի բնակիչ:

Պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է   «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:

Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, ապա ներկայացել է բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi